Կոնգրեսը չի հրապարակի «կրեմլյան զեկույցի» գաղտնի հատվածը` ասել է Սենատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Բեն Քարդինին: «Գաղտնի հատվա՞ծը: Ո՜չ, մենք դա չենք անի, մեզ չի թույլատրվում դա անել»,- ասել է նա: Քարդինը հավելել է, որ Կոնգրեսը հիասթափված է, որ «զեկույցի» առնչությամբ պատժամիջոցներ չսահմանվեցին, և լսումներ է անցկացնելու այդ հարցի շուրջ: